Սթինգը Universal ընկերությանն է վաճառել իր երգերի ամբողջական կատալոգը
Universal Music Publishing Group ընկերությունը ձեռք է բերել բրիտանացի երգիչ Սթինգի երաժշտական ստեղծագործությունների ամբողջական կատալոգը:
«Այս պատմական եւ համապարփակ համաձայնագիրը ներառում է վերջին կես դարի ընթացքում ամենահաջողակ եւ ճանաչված երգիչներից մեկի՝ Սթինգի բոլոր անհատական, ինչպես նաեւ The Police խմբի հետ աշխատանքի կատալոգը», - ասված է ընկերության հայտարարության մեջ:
Սթինգի հետ համաձայնագիրն ընդգրկում է ինչպես նրա երգերի հեղինակային իրավունքները, որոնց թիվը 600-ից ավելի է, այնպես էլ երգերի հեղինակային հատկացումները, ինչը նշանակում է, որ Universal-ը կստանա իր ստեղծագործությունների հրապարակումից ստացված բոլոր հետագա եկամուտները: