Էրդողանը հրամանագիր է ստորագրել Շուշիի հռչակագրի հաստատման մասին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Շուշիի հռչակագրի հաստատման մասին, որը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցություն է ենթադրում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Anadolu գործակալություննը։
Ավելի վաղ Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանները վավերացրին Շուշիի հռչակագիրը։
«Նախագահ Էրդողանն ընդունել է Թյուրքական պետությունների կազմակերպության ակսակալների խորհրդի պատվիրակությանը։ Ընդունելության ժամանակ նախագահ Էրդողանը ստորագրել է համապատասխան նախագահական հրամանագիրը, որով հաստատել է Թուրքիայի խորհրդարանի կողմից ընդունված Շուշիի հռչակագիրը։ Հրամանագիրը շուտով կհրապարակվի կառավարության պաշտոնական տեղեկագրում եւ ուժի մեջ կմտնի»,- հայտնում է գործակալությունը։