Ռուսաստանը գերազանցեց նախորդ ձմեռային Խաղերի ցուցանիշը ոսկե մեդալներով
Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Ռուսաստանը նվաճեց երրորդ ոսկե մեդալը եւ գերազանցեց նախորդ ձմեռային Խաղերում ցույց տված ցուցանիշը ոսկե մեդալների քանակով։
Հարավայի Կորեայի Փհենչհանում Ռուսաստանը նվաճել էր 2 ոսկե մեդալ՝ հաղթելով կանանց մենասահքում (Ալինա Զագիտովա) եւ հոկեյում։
Փետրվարի 12-ին դահուկավազքի կանանց Ռուսաստանի հավաքականը (Յուլյա Ստուպակ, Նատալյա Նեպրյաեւա, Տատյանա Սորինա, Վերոնիկա Ստեպանովա) նվաճեց չեմպիոնի տիտղոսը 4 անգամ 5 կմ փոխանցավազքում։ 2006 թվականից Ռուսաստանն այս մրցաձեւում օլիմպիական հաղթանակ չէր ունեցել։
Ընդհանուր մեդալային հաշվարկը շարունակում է գլխավորել Գերմանիան՝ 7 ոսկե, 5 արծաթե մեդալ։