Ավստրալիայի վարչապետը կոչ է արել երկրի քաղաքացիներին լքել Ուկրաինան
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը կոչ է արել երկրի քաղաքացիներին լքել Ուկրաինան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք հարգում ենք նրանց որոշումները, բայց մեր խորհուրդը նրանց շատ պարզ է. սա շատ վտանգավոր իրավիճակ է, եւ ձեր անվտանգության համար դուք պետք է փորձեք լքել Ուկրաինան», - ասել է Մորիսոնը լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքերը մեջբերում է news.com.au-ն։
Նշենք, որ այս պահին մեկ տասնյակից ավել երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել Ուկրաինայի տարածքը։