Մակրոնը նախատեսում է շաբաթ օրը հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հեռախոսազրույց կունենա իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ զրույցը նախատեսված է Փարիզի ժամանակով կեսօրին մոտ։
Ֆրանսիայի նախագահը երկուշաբթի Մոսկվայում հանդիպեց Պուտինի հետ, իսկ երեքշաբթի օրը՝ Կիեւում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որից հետո մեկնեց Բեռլին, որտեղ հանդիպեց Գերմանիայի կանցլերի եւ Լեհաստանի նախագահի հետ։
Մոսկվայում կայացած հանդիպումից հետո Մակրոնն ու Պուտինը պայմանավորվեցին շարունակել բանակցությունները։