Պուտինի և Բայդենի զրույցը կկայանա Վաշինգտոնի ժամանակով շաբաթ առավոտյան
ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Ջո Բայդենի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը տեղի կունենա Վաշինգտոնի ժամանակով շաբաթ առավոտյան (Մոսկվայի ժամանակով կեսօրից հետո)։ Այս մասին ուրբաթ հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահ Բայդենը եւ ՌԴ նախագահ Պուտինը կխոսեն շաբաթ առավոտյան»,- հայտնել է նա։
Ըստ ամերիկյան կողմի՝ «Ռուսաստանն առաջարկել էր հեռախոսազրույցը երկուշաբթի անցկացնել»։ «Սպիտակ տունը պատասխան առաջարկ էր արել շաբաթ օրվա համար, նրանք համաձայնել էին»,- հավելել է պաշտոնյան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինն ու Բայդենն ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ծրագրում են հեռախոսազրույց ունենալ փետրվարի 12-ին։