Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2402 նոր դեպք. մահացել է 14 քաղաքացի
Հայաստանում փետրվարի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2402 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 404 805 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2819 020 վերջին մեկ օրում` 7249 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 24807 պացիենտ: Մեկ օրում նվազել է 2022-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 370 272 անձ` վերջին մեկ օրում 4610 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 8157 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1569 է: