Օրեգոնի բնակիչն ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ պատահաբար կրակել է եղբոր վրա՝ փորձելով սպանել արջին
Օրեգոնի բնակիչն ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ պատահաբար կրակել է եղբոր վրա՝ փորձելով սպանել արջին իրենց տարածքում, փոխանցում է BBC-ն։
Տղամարդը զանգահարել է 911, որպեսզի հայտնի ողբերգության մասին, սակայն ինքնասպան է եղել մինչեւ ոստիկանության ժամանումը: Միջադեպը տեղի է ունեցել Սաննի Վելլի ավանում։
Օրեգոնում ապրում է մոտ 25 000 սեւ արջ, եւ տանտերերին սովորաբար կոչ են անում խուսափել նրանց հետ բախումներից։
Շրջանի շերիֆի գրասենյակի տվյալներով՝ շտապ օգնության ծառայություն զանգահարողն ասել է, որ լիցքավորել է իր զենքը՝ արջին կրակելու մտադրությամբ: Երբ ոստիկանությունը հասել է տուն, նրանք երկու տղամարդկանց էլ մահացած են հայտնաբերել. յուրաքանչյուրի մոտ մեկական հրազենային վնասվածք է հայտնաբերվել։
Ներկայումս գործը քննվում է շերիֆի գրասենյակի եւ Օրեգոն նահանգի ոստիկանության կողմից։
ԱՄՆ-ում զենքի տիրապետման աճը ուղեկցվում է մահացության եւ վնասվածքների ավելի բարձր մակարդակով, որը պայմանավորված է չկանխամտածված կրակոցով:
Հրազենի կիրառմամբ բռնության դեմ պայքարի կրթական հիմնադրանի տվյալներով՝ յուրաքանչյուր տարի չկանխամտածված կրակոցի հետեւանքով մոտ 500 մարդ է զոհվում։