Բրիտանիան չեղարկում է ԱՀԿ-ի կողմից չհաստատված պատվաստանյութերով պատվաստվածների համար կարանտինը
Բրիտանիան չեղարկում է ԱՀԿ-ի կողմից չհաստատված պատվաստանյութերով պատվաստվածների համար կարանտինը, հաղորդում է Ինտերֆաքսը։
Միջոցառումներն ուժի մեջ են մտել փետրվարի 11-ից։ Այժմ երկիր մուտք գործող անձանց նշված կատեգորիաները պետք է անցնեն երկու ՊՇՌ թեստ՝ մեկը ուղեւորությունից առաջ, երկրորդը Մեծ Բրիտանիա ժամանելուց ոչ ուշ, քան երկու օր հետո:
Նաեւ անհրաժեշտ է լրացնել Passenger Locator Form-ը թռիչքից 48 ժամ առաջ:
Հունվարի 19-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրի իշխանությունները վերացնում են սահմանափակումների մեծ մասը, որոնք սահմանվել էին օմիկրոն շտամի պատճառով։