Ավստրալիան կոալաներին պաշտոնապես ներառել է «անհետացման սպառնալիքի առջեւ կանգնածների» ցուցակում
Ավստրալիան կոալաներին պաշտոնապես ներառել է «անհետացման սպառնալիքի առջեւ կանգնածների» ցուցակում, քանի որ պարկավոր կենդանիները գոյապայքար են մղում անտառային հրդեհների, անտառներից մաքրման, երաշտի եւ հիվանդությունների դեմ, տեղեկացնում է AFP-ը։
Բնապաշտպանները հայտարարել են, որ վերջին երկու տասնամյակում կոալաների պոպուլյացիան կրճատվել է արեւելյան Ավստրալիայի մեծ մասում, նրանք նախազգուշացրել են, որ այժմ նրանք գրեթե անհետանում են։
Շրջակա միջավայրի նախարար Սյուզան Լեյն ասել է, որ կոալաները հայտարարվել են «անհետացման սպառնալիքի առջեւ կանգնած» կենդանիներ։ Նպատակը Նոր Հարավային Ուելսում, Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքում եւ Քվինսլենդում կենդանիների պաշտպանության բարձր մակարդակի ապահովումն է։
Կոալան Ավստրալիայի վայրի բնության հանրահայտ խորհրդանիշն է, որն ընդամենը տասը տարի առաջ է արեւելյան ափում մտցվել «խոցելի» կենդանիների ցուցակ։
Բնապաշտպաններն ասել են, որ դժվար է տուժած արեւելյան նահանգներում կոալաների պոպուլյացիայի մասին ճշգրիտ տվյալներ նշել։ Բայց անկախ կառավարական մարմնի՝ Անհետացող տեսակների գիտական կոմիտեի գնահատականները ցույց են տվել, որ 2021թ. կոալաների քանակը 185 000-ից ընկել է 92 000-ի։