Երևանի «Փյունիկը» ոչ-ոքի է խաղացել Մոսկվայի «Սպարտակի» հետ
ԱՄԷ-ում անցկացվող ուսումնամարզական հավաքի հերթական ստուգողական խաղում Երևանի «Փյունիկը» մրցել է Մոսկվայի «Սպարտակի» հետ։
Թիմերը մեկական անգամ գրավել են միմյանց դարպասը՝ խաղն ավարտելով 1-1 հաշվով։ Հայկական թիմի կազմում աչքի է ընկել Ֆիրմինոն: Նա բացել է հաշիվը, իսկ Ջիկիյան հավասարեցրել է։ Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ սա թիմի վերջին ստուգողական խաղն էր այս հավաքի ընթացքում։ Նշենք, որ խաղի 36-ևդ րոպեին, երբ դեռ հաիշը բացված չի եղել, մոսկվացիները մնացել են 10 հոգով: