Ֆրանսիան կշարունակի Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման դիվանագիտական որոնումները
Ֆրանսիան կշարունակի տարբերակների որոնումներն Ուկրաինայի իրադրության դիվանագիտական կարգավորման համար: Փետրվարի 11-ին այդ մասին «Եվրոպա-1» ռադիոկայանի եթերում հայտարարել Է երկրի կառավարության ներկայացուցիչ, պետքարտուղար Գաբրիել Ատալը:
«Ֆրանսիան հանդես Է գալիս ապաԷսկալացման համար դիվանագիտական լուծման որոնումների օգտին,- ասել Է Ատալը:- Մենք մտադիր ենք առաջ շարժվելու այդ ուղիով»: Դրա հետ մեկտեղ նա խոստովանել Է, որ Ուկրաինայում իրադրությունը «մնում Է շատ անկայուն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: