Թուրքիայում ավելացել է գործազուրկների թիվը
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է երկրում գործազրկության վերաբերյալ տվյալները:
Այս մասին, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Թուրքիայում գործազրկության մակարդակը հասել է 11.2 տոկոսի:
Ընդհանուր գործազուրկների թիվը, 2 հազարով ավելանալով, հասել է 3 մլն 794 հազարի: