Էշլի Գրեմը ցույց է տվել, թե ինչպես է կրծքով կերակրում որդուն (լուսանկար)
Հայտնի plus size մոդել Էշլի Գրեմն առաջին անգամ հանրությանը ցույց է տվել իր երկվորյակներին։ Աստղն Instagram-ում գեղեցիկ լուսանկար է հրապարակել։
Էշլին պատմել է նաեւ, թե ինչպես է այս տարվա հունվարի 7-ին լույս աշխարհ եկած տղաներին անվանակոչել։
«Մալաչի և Ռոման: Իմ տղաները լավագույն ուսուցիչներն էին և ամենամեծ հիշեցումը, որ ես կարող եմ դժվար գործեր անել: Դա հեշտ չէր, բայց արժեր: Ես դեռ չեմ կարող հավատալ, որ երեք երեխա ունեմ: Անհամբեր սպասում եմ, որ շուտով ձեզ հետ կիսվեմ իմ ծննդյան և հետծննդյան «ճամփորդությամբ»»,- գրել է մոդելը։
Կադրում Գրեմը ներկայացել է որդիների հետ՝ նստած ձյունաճերմակ բազմոցի վրա՝ մռայլ մթնոլորտում։ Նա կրծքով կերակրում է մի երեխային, իսկ երկրորդին գրկել է՝ սեղմելով ուսին։