Արաբկիրի բաժին բերման ենթարկվածի մոտից թմրանյութ է հայտնաբերվել
ՏեսանյութերՓետրվարի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Հրազդանի կիրճից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին 37-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգված՝ 10 գրամից ավելի։
Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է:
Նշանակվել են փորձաքննություններ։