Ֆրանսիայում չեղյալ կհայտարարեն դիմակների պարտադիր կրումը այն տարածքներում, որտեղ ստուգում են QR կոդը
Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են փետրվարի 28-ից չեղյալ հայտարարել դիմակների պարտադիր կրումը այն տարածքներում, որտեղ ստուգվում է պատվաստման անցաթուղթը, հաղորդել Է BFM հեռուստաալիքը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների հերթական մեղմացման մասին «հաղորդել է երկրի կառավարությունը»:
Ֆրանսիայում աստիճանաբար նվազում է հիվանդացածների թիվը 100 հազար բնակչի հաշվով։ Այս պահին այդ ցուցանիշը կազմում է մոտ 2,1 հազար մարդ 100 հազար բնակչի հաշվով, այն դեպքում, երբ հունվարի վերջին եղել է ավելի քան 3,5 հազար դեպք։
Համաճարակի սկսվելուց ի վեր կորոնավիրուսը դարձել է ավելի քան 134 հազար ֆրանսիացիների մահվան պատճառ։ Ընդ որում շուրջ 1,8 հազար մարդ մահացել է մեկ շաբաթվա ընթացքում: Փետրվարի 10-ին իշխանությունները 24 ժամում հաստատել են կորոնավիրուսի 153,2 նոր դեպք, մինչդեռ հունվարի 25-ին երկրում ավելի քան 500 հազար վարակվածներ են հայտնաբերվել։
Հանրապետությունում հունվարի 24-ից գործարկվել է պատվաստման անցաթուղթ, որն անհրաժեշտ է ռեստորաններ, թատրոններ, կինոդահլիճներ այցելելու համար: Փաստաթուղթը տրվում է միայն պատվաստման ամբողջական կուրս անցնելու դեպքում (ԵՄ-ում թույլատրված դեղորայքներով երկու հիմնական ներարկում եւ երրորդ, բուստերային, պատվաստում): Անցաթուղթը կգործի մինչեւ հուլիս: Փետրվարի 10-ի դրությամբ երկրում պատվաստման ամբողջական կուրս է անցել 53 մլն մարդ, ավելի քան 37 մլն ֆրանսիացի ստացել է բուստերային չափաբաժին։