Կատվին հարվածելու համար «Վեստ Հեմի» խաղացող Զուման տուգանվել է 250 հազար ֆունտ ստերլինգով
Լոնդոնի «Վեստ Հեմի» ֆուտբոլիստ Կուրտ Զուման իր կատվին ոտքով հարվածելու համար տուգանվել է 250 հազար ֆունտ ստերլինգով՝ երկու շաբաթվա աշխատավարձի չափով, հաղորդում է Daily Mail-ը։
Կենդանիների նկատմամբ բռնությունների կանխարգելման բրիտանական միությունը (RSPCA) հրապարակել է տուգանքների մասին զեկույց, որից պարզ է դարձել, որ Զումայի աշխատավարձը (շաբաթական 125 հազար ֆունտ ստերլինգ) ամենաբարձրն է թիմում։ Դա առաջացրել է «Վեստ Հեմի» ֆուտբոլիստների դժգոհությունը։
Զուման 2021-ին Լոնդոնի «Չելսիից» է տեղափոխվել «Վեստ Հեմ» 35 միլիոն եվրոյի դիմաց։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում 27-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը մասնակցել է 13 հանդիպման, խփել 1 գոլ։