Հարցում. հարցվածների 47,1%-ը բացասաբար է վերաբերվում հայ զինծառայողներին Ղազախստան ուղարկելուն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ հայ զինծառայողներ ուղարկել Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության կազմում, ավելի շուտ բացասական է գնահատել հարցվածների 10,3, բացարձակ բացասական՝ 36,8 տոկոսը։ Փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տվյալներ է ներկայացրել «Gallup International» ասոցիացիայի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը։
Լրիվ դրական է գնահատել հարցվածների 11,2, ավելի շուտ դրական՝ 18,8, դժվարացել է պատասխանել՝ 22,8 տոկոսը։
Հեռախոսով հարցումն իրականացվել է 800 քաղաքացիների շրջանում 2022թ. հունվարի 24-ից փետրվարի 2-ը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ առաքելության կազմում Ղազախստան էր ուղարկվել ՀՀ ԶՈւ 100 զինծառայող։