ԱՄՆ-ն կօգնի ԱՄԷ-ին համալրել ՀՀՊ որսիչ-հրթիռների պաշարները հուսիների հարձակումներից հետո
Միացյալ Նահանգները կօգնեն Արաբական Միացյալ Էմիրություններին համալրել որսիչ-հրթիռների պաշարները, որոնք նրանք օգտագործում են Եմենի հուսիների մի շարք աննախադեպ հարձակումներից հետո մոտեցող հրթիռների ոչնչացման համար, Reuters-ին ասել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Ֆրենկ Մաքենզին այս շաբաթ Աբու Դաբի կատարած այցից հետո:
«Մենք կօգնենք որսիչների համալրման հարցում։ Եվ մենք ամեն ինչ կանենք՝ ԱՄԷ-ին պաշտպանվելու գործում օգնելու համար»,- ասել է գեներալը։
Նա մանրամասներ չի հայտնել։ ԱՄԷ-ն մասնավոր կարգով դիմել է ԱՄՆ-ին՝ հակահրթիռային պաշտպանության հավելյալ կրիչների համար, այդ թվում՝ իր THAAD եւ Patriot համակարգերի համար, հայտնել է անանուն աղբյուրը:
Անցյալ շաբաթ Պենտագոնը հայտարարեց ԱՄԷ-ում կառավարվող հրթիռներով կործանիչի եւ ամերիկյան F-22 ժամանակակից կործանիչների տեղակայման մասին։
Մակքենզին, ով նաեւ անհանգստություն հայտնեց դաշնակից Սաուդյան Արաբիայի վրա հուսիների հարձակումների կապակցությամբ, խոստովանել է, որ Միացյալ Նահանգները պայքարում են Եմենում ԱՄՆ-ի հսկողության կարողությունների զգալի սահմանափակումների հետ:
«Մենք չափազանց սահմանափակված ենք ISR-ի հարցում Եմենում: Դժվար է տեսնել Եմենի ներսը,- ասել է Մակքենզին՝ օգտագործելով ռազմական հետախուզության, հսկողության եւ հետախուզական միջոցների հապավումը, որոնք նաեւ անօդաչու սարքեր են ներառում:- Դա մեծ երկիր է, եւ դուք պետք է որոշումներ կայացնեք առաջնահերթությունների վերաբերյալ»: