ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրել Բորիս Ավագյանի թոշակառու մորը ու տարեց կնոջը հասցրել սթրեսի
ՀՀ ԱԱԾ-ն հարցաքննության է կանչել գնդապետ Բորիս Ավագյանի տարեց մորը ու հասցրել նյարդային ծանր վիճակի, լացացրել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է գնդապետի կինը՝ Էլեն Ավագյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեն Բորիս Ավագյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Ինչպես հայտնի է՝ նրան մեղադրում են փողերի լվացման մեջ։
«Գնդապետ Ավագյանը ծանուցագիր չի ստացել՝ հարցաքննության ներկայանալու համար։ Ինձ եւս չեն հրավիրել հարցաքննության, բայց Հայաստանի ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրել Բորիս Ավագյանի թոշակառու մորը և տարեց կնոջը հասցրել նյարդային լարվածության, արցունքների», - ասել Էլեն Ավագյանը։
Այն հարցին, թե ինչպես են վերաբերվում Ավագյանի նկատմամբ հայտարարված հետախուզմանը՝ կինը նշել է. «Իմ ամուսինը՝ գնդապետ Ավագյանը, շնորհակալություն է հայտնում Հայաստանի իրավապահ մարմիններին, որ նրանք վերջապես դադարել են հերքել, որ նա հետախուզման մեջ է՝ մոլորության մեջ գցելով հանրությանը»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։