3 օրեկանից մինչ 2 շաբաթական. նորածինների լուսանկարներ Ալիսիա Գոուլդից (լուսանկարներ)
Երեխայի ծնունդն ընտանիքում իսկական տոն է: Նյու Ջերսիից լուսանկարչուհի Ալիսիա Գոուլդը ներկայացրել է իր կողմից լուսանկարած նորածինների ֆոտոշարք:
Ալիսիսան լուսանկարում է 3 օրեկանից մինչև 2 շաբաթական երեխաների: Նա խոստովանում է, որ նորածինների և վերջիններիս ծնողների հետ աշխատելը դժվարագույն խնդիր է. երեխաներին անհրաժեշտ է լուսանկարել հատուկ ժամերի՝ քունն ու կերակրման պրոցեսը չխախտելու համար:
Չնայած առաջացող խնդիրներին՝ Ալիսիան արդեն 5 տարի է՝ զբաղվում է այս աշխատանքով: Լուսանկարման յուրաքանչյուր օրը կարող է տևել 45 րոպեից մինչև 2-3 ժամ: