Ամերիկացիների գրեթե 60 տոկոսը հավանություն չի տալիս Բայդենի աշխատանքին
Ամերիկացիների գրեթե 60 տոկոսը հավանություն չի տալիս նախագահ Ջո Բայդենի գործունեությանը, քանի որ նրա հավանության վարկանիշն էլ ավելի է ընկնում:
CNN-ի նոր հարցման համաձայն՝ ամերիկացիների 58 տոկոսն ասել է, որ հավանություն չի տալիս Բայդենի գործողություններին, եւ միայն 41 տոկոսն է հավանություն տվել: Դեկտեմբերի նույն հարցումը ցույց տվեց, որ Բայդենին հավանություն է տվել ամերիկացիների 49 տոկոսը, իսկ 51 տոկոսը հավանություն չի տալիս
Վարչակազմը քննադատության է ենթարկվել գնաճի, կորոնավիրուսի դեմ պայքարի, արտաքին քաղաքականության եւ այլնի հետ կապված: