Երևանում համերգով հանդես կգա Ռեմի Փանոսյան ջազ տրիոն
Փետրվարի 27-ին` ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում ջազի սիրահարներին սպասվում է անմոռանալի հանդիպում Ռեմի Փանոսյան ջազ տրիոյի հետ:
Ռեմի Փանոսյան ջազ տրիոն հիմնադրվել է 2009 թվականին Ֆրանսիայում եւ հասցրել է 500-ից ավելի համերգներով հանդես գալ շուրջ 40 երկրում։ Խմբին աննախադեպ հաջողություն բերեց, հատկապես, տրիոյի 10-ամյակին նվիրված հոբելյանական 5-րդ ալբոմը («In Odd We Trust»)։
Այն ներառված է մի շարք նշանավոր ռադիոալիքների ալբոմների ցանկում և երկար ժամանակ առաջնորդում էր Deezer, Spotify եւ այլ հարթակների երաժշտացանկերը։ Տրիոյի կազմում են Ռեմի Փանոսյանը՝ դաշնամուր, Մաքսիմ Դելպորտը՝ կոնտրաբաս, Ֆրեդ Պետիպրեն՝ հարվածային գործիքներ։
Տոմսերի արժեքը՝ 4000, 6000 եւ 8000 դրամ։