Ֆինլանդիան կարող է F-35 կործանիչների գնման շուրջ համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ
Ֆինլանդիան կարող է F-35 կործանիչների գնման շուրջ համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ արդեն ուրբաթ օրը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչեկով ամերիկյան աղբյուրները։
Դեկտեմբերին Ֆինլանդիան հայտարարել է, որ իր հնացած F/A-18 մարտական ինքնաթիռները կփոխարինի 64 F-35-ներով եւ սպառազինության համակարգերով՝ 9,4 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակում։
«Սա եւս մեկ հստակ նշան է, թե որքան լուրջ է Ֆինլանդիան միշտ վերաբերվել իր ազգային պաշտպանությանը»,- ասել է ԱՄՆ-ում Ֆինլանդիայի դեսպան Միկո Հաուտալան:
Ըստ աղբյուրների՝ արդեն ուրբաթ օրը Ֆինլանդիան կարող է ստորագրել գործարքը պաշտոնականացնող փաստաթղթերը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանություններից։