Մեքսիկայում կրկին լրագրող է սպանվել
Մեքսիկայում կրկին լրագրող է սպանվել: Այս սպանությունը վերջինն էր լրագրողների մահվան մի շարքում, որը ստիպեց ԱՄՆ օրենսդիրներին ճնշում գործադրել Մեքսիկայի վրա՝ պաշտպանության միջոցներն ուժեղացնելու համար:
Անկախ լրագրող Հեբեր Լոպեսը, ով ղեկավարում էր NoticiasWeb-ը, գնդակահարվել է ձայնագրման ստուդիայում, հայտնում է RCP Noticias-ը:
Օախակա նահանգի գլխավոր դատախազը հայտնել է, որ հանցագործության հետ կապված երկու մարդ է ձերբակալվել, թեեւ հետաքննությունը դեռ շարունակվում է։
Ըստ որոշ տեղական լրատվամիջոցների՝ Լոպեսը, ով աշխատում էր Սալինա Կրուս նավահանգստային քաղաքում, 2019 թվականին մահվան սպառնալիքներ էր ստացել:
Լրագրողը պարբերաբար գրում էր տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքականության եւ կոռուպցիայի մասին, հայտնում է Reuters-ը։
Նրա մահը վերջինն էր վերջին շաբաթների ընթացքում Մեքսիկայում լրագրողների վրա հարձակումների շարքում: Միայն հունվարին սպանվել է երեք լրագրող եւ լրատվամիջոցի մեկ աշխատակից, իսկ շաբաթ երեկոյան նախկին լրագրող էր սպանվել:
Ամերիկացի սենատորներ Թիմ Քեյնը եւ Մարկո Ռուբիոն կոչ են արել Մեքսիկային ավելին անել լրագրողներին պաշտպանելու համար՝ քննադատելով Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին ԶԼՄ-ներում իր քննադատների դեմ խիստ արտահայտվելու համար:
Ըստ Article 19 իրավապաշտպան կազմակերպության՝ 2000-ից 2021 թվականներին Մեքսիկայում սպանվել է մոտ 145 լրագրող, Մեքսիկան աշխարհի ամենամահաբեր երկրներից մեկն է լրագրողների համար: