Մեքսիկայի նախագահը Իսպանիայի հետ հարաբերությունները «դադարեցնելը» իսպանական էներգաընկերությունների դեմ բողոք է անվանել
Մեքսիկայի նախագահ Մանուել Լոպես Օբրադորը Իսպանիայի հետ հարաբերությունները «դադարեցնելու» իր որոշումը Մեքսիկայում իսպանական էներգետիկ ընկերությունների վարքագծի դեմ բողոք է անվանել, հայտնում է AP-ն։
Օբրադորը հայտարարել է, որ դադարը «չի նշանակում Իսպանիայի հետ հարաբերությունների խզում»՝ այն բնութագրելով որպես «ոչ այլ ինչ, քան հարգալից, եղբայրական բողոք՝ Մեքսիկայի ժողովրդի հանդեպ կատարված չարաշահումների եւ անօրինությունների դեմ»։
Ավելի վաղ Լոպես Օբրադորն ասել էր, որ թայմ-աութ է վերցնում Իսպանիայի հետ հարաբերություններում, սակայն չէր հստակեցրել, թե դա ինչ է նշանակում։ Նա բազմիցս մեղադրել է իսպանական ընկերություններին այն բանում, որ նրանք անարդարացիորեն օգտվել են մասնավոր հատվածի հնարավորություններից՝ Մեքսիկայում էլեկտրակայաններ կառուցելու համար կեղծ պայմանագրեր կնքելու համար:
Լոպես Օբրադորը նախկինում խնդրել էր Իսպանիային ներողություն խնդրել 1521 թվականին Մեքսիկայի գրավման ժամանակ դաժանության եւ մեկդարյա գաղութատիրության համար: Իսպանիան երբեք դա չի արել, եւ ոմանք մեղադրում են Լոպես Օբրադորին, որ նա հինգ հարյուր տարվա վաղեմության այս թեման օգտագործում է, որպեսզի շեղի ուշադրությունը: