Փենսիլվանիայում մոտ 60 000 մեղու են գողացել
Փենսիլվանիայի մթերային խանութի դաշտից մոտ 60 000 մեղու են գողացել։
Ինչպես գրում է Pennlive.com-ը, մեղուներին գողացել են Կարլայլում՝ հունվարի 28-30-ն ընկած ժամանակահատվածում:
Իր հայտարարության մեջ Giant Company ընկերության աշխատակից, բնակչության հետ աշխատանքի մենեջեր Ջեսիկա Գրովսը հայտարարել է, որ մեղուները տեղական սննդային շղթայի անբաժանելի մասն են, եւ դրանց թիվը նվազում է:
2021 թվականին նահանգի մեղվաբույծները հայտնել են մեղուների 41 տոկոս կորստի մասին։ Ըստ թերթի, մեղուների պոպուլյացիայի համազգային կորուստը շատ է անհանգստացնում գյուղատնտեսական ոլորտի աշխատակիցներին եւ շրջակա միջավայրի պաշտպաններին, քանի որ Միացյալ Նահանգներում պարենի մատակարարման մոտ մեկ երրորդը կախված է մեղուներից, որոնք փոշոտում են բույսերը: