Ո՞վ է քաղաքապետարանի «սեռի կարդինալը». «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում լուրեր են շրջանառվում, թե Երեւանի քաղաքապետարանի «սեռի կարդինալը» նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է, եւ իրականում ոչ թե քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, այլ ինքն է համակարգում հիմնական աշխատանքները: Թե որքանով է այս ամենը համապատասխանում իրականությանը, «Իրավունքը» պարզեց Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամ Թեհմինա Վարդանյանի տեսակետը:
Բազմաթիվ խոսակցություններ են պտտվում, բայց ես դեռ պարոն Ավինյանին այս շենքում չեմ տեսել, թերեւս միայն Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ, երբ բարձրաստճան ՔՊ-ականներն էին եկել, բայց չեմ էլ ուզում պարոն Ավինյանին դասել այդ շարքերին:
Ինքս այդ խոսակցությունների մասին մամուլից եմ տեղեկացել, որովհետեւ նրանց հետ ընդհանրապես շփման եզրեր չունեմ: Թե ինչ դուրս կգա այս ամենից, կարծում եմ` մոտակա ամիսների ընթացքում ավելի ակներեւ կլինի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: