Տղամարդը վերանորոգման ժամանակ առաստաղում փողով լի երկու ճամպրուկ է գտել
Ամերիկյան Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի բնակիչը փողով լի երկու ճամպրուկ է գտել, որոնք թաքցված են եղել իր տան առաստաղում, հայտնում է The Sun-ը։
Տղամարդը ճամպրուկը վերանորոգման ժամանակ է գտել։ Նկուղային հարկի առաստաղի փայտե տախտակներից մեկի տակ հին ճամպրուկ է թաքնված եղել։ «Ես նրան դուրս քաշեցի եւ կանչեցի կնոջս։ Ներսում ինչ-որ բան կար, բայց ոչ մետաղադրամների կամ ոսկու ձուլակտորների պես ծանր»,- հիշում է նա։
Ճամպրուկում 1951 թվականի մարտի 25-ի Cleveland Plain Dealer թերթ եւ մոմած թղթով երեք փաթեթ է եղել՝ 1928-1934 թվականներին թողարկված դոլարի տուփերով։ Շարունակելով վերանորոգումը՝ տղամարդը փողով երկրորդ ճամպրուկն է գտել։ Փաթեթներում ընդհանուր առմամբ եղել է 45000 դոլար։
«Մենք ձանձրալի մարդիկ ենք եւ ամբողջ ավելորդ գումարը ծախսում ենք հիփոթեքը մարելու համար»,- խոստովանել է տղամարդը: Առաստաղում հայտնաբերված գումարն էլ նա պատրաստվում է դրա վրա ծախսել։