Կոլորադոյի բնակչուհին տանջամահ է արել դստերը նվիրատվությունների համար
Կոլորադոյի բնակչուհի Քելլի Թյորները խաբել է բժիշկներին իր դստեր՝ Օլիվիա Գանտի բժշկական պատմության մասին եւ ստիպել բժիշկներին բազմիցս անհարկի վիրահատել աղջկան, հայտնում է Fox News-ը։
Նա նաեւ կոչ է արել բժիշկներին անպետք դեղամիջոցներ նշանակել աղջկան եւ նվիրատվություններ է հավաքել նրա «բուժման» համար։ Դատախազները հայտնել են, որ Թյորները 100,000-ից մինչև 1 միլիոն դոլար բարեգործական միջոցներ է ստացել:
Օլիվիան մահացել է Դենվերի հոսփիսում 2017 թվականին:
Ավելի ուշ Քելլի Թյորները նույն հիվանդանոց էր բերել իր երկրորդ դստերը՝ իբր ոսկորների ցավով, ինչն էլ առաջացրել էր բժիշկների կասկածները։ Այժմ 13-ամյա աղջիկը տատիկի ու պապիկի խնամքի տակ է, առողջական գանգատներ չունի։ Թյորներն իրեն մեղավոր է ճանաչել հանցագործության մեջ։