Կինը ցանկանում է ամուսնանալ ուրվականի հետ
Օքսֆորդշիրից 38-ամյա երգչուհի, երգահան Բրոկարդեն պնդում է, թե անցյալ տարի սիրահարվել է Էդուարդոյին, որն, ըստ իրեն, վիկտորիանական զինվորի ուրվական է: Էդուարդոն հայտնվել է իր տանը, և այդ ժամանակվանից իրենք միասին են։ Այս մասին հաղորդում է Metro-ն:
Ինչպես բոլոր զույգերը, նրանք էլ լարված ժամանակներ են ունենում, բայց հիմնականում չափազանց երջանիկ են, գրում է պարբերականը։
«Ես և Էդուարդոն այժմ վիճում ենք հարսանիքի ամսաթվի շուրջ», - ասում է Բրոկարդեն և հավելում. «Ես ուզում եմ հարսանիք ամռանը, բայց նա ատում է շոգը»:
Աղջիկը նաև նշել է, որ իր ուրվական սիրեցյալի պահանջների ցանկն օրեցօր ավելանում է:
«Էդուարդոն միշտ խառնվածքային բնույթ է ունեցել, բայց հարսանիքը, կարծես, ի հայտ է բերում նրա մեջ ամենավատը»,- խոստովանել է Բրոկարդեն:
Նշվում է, որ նրանք շփվում են իրար հետ անսովոր միջոցներով։ Ուրվականը հաճախ գաղտնի հաղորդագրություններ է ուղարկում ցնցուղի տակ:
«Էդուարդոն ենթագիտակցական հաղորդագրություններ է թողնում ցնցուղ ընդունելիս և ցույց տալիս իր զգացմունքները՝ տաք և սառը սենսացիաներ ուղարկելով իմ մարմնով», - բացատրում է նա: