Ես հավերժ երախտապարտ կլինեմ նրան. Օլիմպիական չեմպիոն Նաթան Չենը՝ Ռաֆայել Հարությունյանի մասին
Պեկին-2022-ի Օլիմպիական չեմպիոն Նաթան Չենը շնորհակալություն է հայտնել իր մարզիչ Ռաֆայել Հարությունյանին կարիերայի ընթացքում ցուցաբերած մեծ աջակցության համար։
«Մայրս փող չուներ, մենք աղքատ էինք։ Ռաֆայել Հարությունյանը հասկացավ մեր վիճակը: Նա շարունակեց աշխատել ինձ հետ և վերցրեց այնքան գումար, որքան կարող էինք վճարել։ Իսկ ինչ-որ պահի ասաց, որ վճարելու կարիք չկա, և որ նա իսկապես ցանկանում է օգնել ինձ հասնել իմ նպատակներին: Ես հավերժ երախտապարտ կլինեմ նրան այս աջակցության համար»,- մեջբերում է Չենին TASS-ը: