Նազարբաևի դստերը կոչ են արել հրաժարական տալ
Ղազախստանի առաջին նախագահի՝ Նուրսուլթան Նազարբաևի դուստրը՝ Մաժիլիսի պատգամավոր Դարիգա Նազարբաևան, պետք է հրաժարական տա։ Նման կարծիք է հայտնել պատգամավոր Այդոս Սարիմը։
«Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ որպես մարդ, որպես քաղաքացի, նա պետք է հրաժարական տա։ Այս իրավիճակը կապված է նրա անվան հետ, և դա ճիշտ կլինի (հրաժարական), – ասել է Սարիմը, նրա խոսքերը մեջբերում է KazTAG գործակալությունը։
Դարիգա Նազարբաևան հունվարյան բողոքի ցույցերի սկզբից ի վեր չի երևացել երկրի խորհրդարանում ։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ նա հիվանդացել է կորոնավիրուսով, հիշեցնում է գործակալությունը։