Էրդողանը բուժվել է կորոնավիրուսից
«Օմիկրոն» շտամով վարակված Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեստերը, որոնք արվել են վերջին երկու օրվա ընթացքում, բացասական են եղել, հինգշաբթի հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պետության ղեկավար բժիշկ Սերքան Թոփալօղլուին։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ինքն ու իր կինը վարակվել են կորոնավիրուսի Օմիկրոն շտամով, հիվանդությունը, ըստ Թուրքիայի ղեկավարի, թեթև էր անցնում։
«Նախագահի բժիշկ պրոֆեսոր Թոփալօղլուն հայտարարել է, որ նախագահ Էրդողանի վերջին երկու օրերի թեստերը բացասական են եղել»,- հայտնում է գործակալությունը։
Թոփալօղլուի խոսքով՝ Թուրքիայի ղեկավարը վաղը կարող է վերադառնալ աշխատանքի։
«Կարծում եմ, որ շատ մոտ ապագայում, նույնիսկ վաղը, մեր նախագահը կվերադառնա իր առօրյա ծրագրին»,- բժշկի խոսքերն է մեջբերում գործակալությունը։