ՀԱՊԿ-ը 2022 թվականին զորավարժություններ կանցկացնի Ղազախստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում
ՀԱՊԿ-ը նախատեսում է 2022 թվականին զորավարժություններ անցկացնել Ղազախստանում, Տաջիկստանում եւ Ղրղզստանում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, փոխանցում է BelTA-ի թղթակիցը:
Անատոլի Սիդորովը նշել է, որ 2022 թվականին զորավարժությունների պրակտիկան կշարունակվի, որոնք ուղղված են ՀԱՊԿ պաշտպանական ներուժի զարգացմանը, մարտական հմտությունների բարելավմանը, համախմբվածությանը եւ զորքերի (կոլեկտիվ ուժերի) պատրաստվածության պահպանմանը՝ հավաքական անվտանգության ապահովմանն ուղղված առաջադրանքներ կատարման համար։ «Ընդ որում, կոլեկտիվ անվտանգության համակարգի կառավարման մարմինների եւ ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ ուսուցումը, ինչպես եւ անցած տարի, կենտրոնացած կլինի հակաահաբեկչական թեմաների քննարկման վրա»,- ասել է նա։
Համատեղ դասընթացների շրջանակներում նախատեսված է միջոցառումների մի ամբողջ շարք։ Այդպես, նախատեսվում է ռազմավարական հրամանատարաշտաբային պատրաստություն անցկացնել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ։ Դրա իրականացման ընթացքում ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնը,ՀԱՊԿ երկրների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների օպերատիվ խմբերի հետ համատեղ, մանրամասն կքննարկի հավաքական անվտանգության վիճակի վրա ազդող գործոնները, կկանխատեսվի ռազմաքաղաքական եւ ռազմավարական իրավիճակի զարգացումը, կորոշվի ճգնաժամային իրավիճակների հավանականությունը, ինչպես նաեւ դրանց վրա ազդեցության մեխանիզմները։
«Ղազախստանի տարածքում նախատեսում ենք համատեղ եւ հատուկ վարժանքներ անցկացնել, որոնք համատեղում են ՀԱՊԿ-ի զորքերի (կոլեկտիվ ուժերի) տարբեր բաղադրիչների պատրաստումը. «Էշելոն-2022» հատուկ զորավարժություն ՀԱՊԿ զորքերի (կոլեկտիվ ուժերի) նյութատեխնիկական ապահովման ուժերի եւ միջոցների հետ, ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ «Փոխգործակցություն-2022» հրամանատարաշտաբային զորավարժություն՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կիրառման առաջադրանքների մշակմամբ՝ ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության Կենտրոնաասիական հավաքական տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակի կարգավորման նպատակով»,- թվարկել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը։
Տաջիկստանի տարածքում համատեղ զորավարժություն է նախատեսված՝ Կենտրոնաասիական տարածաշրջանի «Սահմանապահ-2022» արագ տեղակայման հավաքական ուժերի ստորաբաժանումների հետ՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կիրառման առաջադրանքների մշակմամբ՝ ի շահ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի:
«Վերջնական փուլում նախատեսվում է անցկացնել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ «Անխորտակելի եղբայրություն-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունը Ղրղզստանի տարածքում, որի ընթացքում կմշակվեն հետկոնֆլիկտային կարգավորման խնդիրները ճգնաժամային գոտում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կիրառմամբ խաղաղապահ օպերացիայի անցկացմամբ՝ ի շահ միջազգային խաղաղության եւ անվտանգության»,- ասել է Անատոլի Սիդորովը:
«ՀԱՊԿ անդամ երկրները մտադիր են շարունակել ՀԱՊԿ զորքերի (կոլեկտիվ ուժերի) զինումը ժամանակակից սպառազինությամբ, ռազմական եւ հատուկ տեխնիկայով՝ դրանց բարձր մարտական պատրաստվածության ապահովման համար՝ նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին արդյունավետորեն դիմակայելու նպատակով», - հավելել է Անատոլի Սիդորովը։