Հավանակա՞ն է արդյոք օմիկրոնով վարակվելը հակամարմինների առկայության դեպքում
Եթե անգամ մարդու օրգանիզմում հակամարմիններ կան կորոնավիրուսի դեմ, միեւնույն է, նա կարող է վարակվել օմիկրոնով։ Այսպիսի կարծիք է հայտնել վիրուսաբան, Գամալեայի անվան կենտրոնի պրոֆեսոր Անատոլի Ալտշտեյնը։
Ինչպես տեղեկացնում է «Իզվեստիա»-ն, եթե օրգանիզմում հակամարմիններ կան, սովորաբար COVID-19-ը հեշտ է հաղթահարվում, նվազում է նաեւ մահացության մակարդակը։ Ըստ մասնագետի՝ Մեծ Բրիտանիայում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ հակամարմիններն արդեն հիվանդացած եւ ապաքինվածների եւ կորոնավիրուսի դեմ պատվաստվածների մոտ կարող են տարբեր լինել։
«Կարծիք կա, որն առայժմ չի հաստատվել, որ եթե մարդը սկզբում հիվանդացել է կորոնավիրուսով եւ հետո է պատվաստվել, ապա նրա իմունիտետն ավելի ամուր է, իսկ հակամարմինները՝ ավելի բազմազան»,- ասել է Ալտշտեյնը։