Չավուշօղլու. Լավրովը կարող է մասնակցել Սիրիայի հարցով հանդիպմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարող է մասնակցել մարտին Անթալիայում կայանալիք Սիրիայի հարցով Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանը։ Այս մասին TRT-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն։
«Անթալիայում մարտի 11-13-ը նախատեսված դիվանագիտական ֆորումից մեկ օր առաջ, մեծ հավանականությամբ, Աստանայի ձեւաչափի շրջանակում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։ Ռուսաստանն արդեն հաստատել է իր մասնակցությունը, մենք սպասում ենք Իրանի պատասխանին»,- ասել է Չավուշօղլուն։