Մաքսային կցորդ. «Վերին Լարս» անցակետում կուտակվել է 100-150 հայկական մեքենա
«Վերին Լարս» հսկիչ անցագրային կետում կուտակվել է մոտ 100-150 հայկական մեքենա։ Այս մասին փետրվարի 10-ին ասել է «Վերին Լարս» անցակետում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը։
Նա պարզաբանել է, որ Հյուսիսային Օսիայի կողմից կուտակվել է ավելի քան 1000 մեքենա, դրանց 10-15 տոկոսը հայկական մեքենաներ են։ Ըստ նրա՝ ձյան եւ ուժեղ քամու պատճառով ճանապարհը պարբերաբար փակվում-բացվում է։ «Գիշերվանից Խաչի լեռնանցքը փակ է»,- նշել է մաքսային կցորդը։