Որքան կարևոր է և հաճելի, երբ մեր տղերքը զբաղվում են իրենց գործով. Վանեցյանը՝ ԱԱԾ-ի բացահայտման մասին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ԱԱԾ-ի կողմից լրտեսական ցանց բացահայտելու ցանցին:
Նա, մասնվորապես, գրել է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և չեզոքացրել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող լրտեսական ցանցի գործունեությունը:
Հ.Գ. Որքան կարևոր է և հաճելի, երբ մեր տղերքը զբաղվում են իրենց գործով:
Ապրեք տղե՛րք...»։
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն չեզոքացրել է ՀՀ-ում գործող լրտեսական ցանցի գործունեությունը. զինվորականները գաղտնի տեղեկություններ են հաղորդել, ձերբակալվել է 19 մարդ։