Անժելա Սարաֆյանը նկարահանվում է հոլիվուդյան «Ավե Մարիա» ֆիլմում
«Տուն GUCCI» ֆիլմի աստղ Ջեք Հյուսթոնը եւ «Վայրի Արեւմուտքի աշխարհը» ժապավենի դերասանուհի Անժելա Սարաֆյանը «Ավե Մարիա» ֆիլմում կկատարի գլխավոր դերերը։ Այն այժմ նկարահանվում է Մեխիկոյում, հայտնում է Variety-ն։
«Ավե Մարիան» նկարագրվում է որպես Մարիամի եւ Հովսեփի պատմության նոր ներկայացում, որը խոստանում է փոխել «ամեն, ինչին կարծում էիք, թե հավատում եք»։
«Մարիամը՝ ներգաղթյալ է Բելիզից, որն անսպասելիորեն պարզվում է՝ հղի է։ Նա փորձում է հետել ԱՄՆ փակ սահմանը։ Նրան հետեւում է սաստանա Բալի առաջին ձեռքը։ Նրան օգնում է Խոսեն, որը թունել է սարքել կարտելների համար»,- ասված է նկարագրությունում։