Հրաձգություն Նյու Յորք նահանգի դպրոցներից մեկում
Չորեքշաբթի ԱՄՆ Բուֆալո քաղաքի (Նյու Յորք նահանգ) դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, երկու մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը՝ վկայակոչելով ոստիկանությունը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել դպրոցի տարածքում գտնվող բակում ժամը 16։00-ի սահմաններում։ Հաղորդվում է, որ հրաձգության հետեւանքով վիրավորվել է մի աշակերտ եւ անվտանգության աշխատակիցը: Առաջինը շտապ տեղափոխել է հիվանդանոց, նրան վիրահատում են, երկրորդը վիրավորվել է ոտքից, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
«Ամենայն հավանականությամբ, մի քանի հոգու միջեւ վեճ է տեղի ունեցել, մենք փորձում ենք պարզել՝ արդյո՞ք դրանք աշակերտներ, թե դպրոցի տարածք մուտք գործած մարդիկ էին»,- մեջբերում է հեռուստաալիքը տեղական ոստիկանության ներկայացուցիչ Ջոզեֆ Գրամալիան: Այս պահին դպրոցի շենքը շրջափակված է, հրաձգության պահին այնտեղ մոտ 100 մարդ է եղել։
Հեռուստաալիքի թղթակցի փոխանցմամբ՝ դպրոց արագ արձագանքման խմբեր եւ ՀԴԲ աշխատակիցներ են ժամանել, հանցագործը դեռ ազատության մեջ է, նրա գտնվելու վայրը հայտնի չէ։