Եգոր Կրիդն Արաբական Միացյալ Էմիրությունների բնակիչ է դարձել
Ռուս երաժիշտ Եգոր Կրիդն Ինստագրամ սոցիալական ցանցում հայտնել, է, որ լքել է Ռուսաստանը։ Երաժիշտն Արաբական Միացյալ Էմիրությունների բնակիչ է դարձել։
Դա նշանակում է, որ արտիստը կարող է առանց խոչընդոտների եւ առանց փաստաթղթերի ձեւակերպման մուտք գործել Էմիրություններ եւ լքել դրա տարածքը, ինչպես նաեւ վիզայի գործունեության ամբողջ ընթացքում այնտեղ ապրել։
«Ռեզիդենտ։ Հիմա կարելի՞ է շատ կանայք ունենալ»,- լուսանկարի մեկնաբանություններում կատակել է երգիչը։
Ի դեպ, ավելի վաղ Դուբայ է տեղափոխվել նաեւ Մորգենշտերնը։ Ռեփերը մտադիր չէ մոտակա ժամանակներում հայրենիք վերադառնալ, նա արդեն իսկ վաճառել է Ռուսաստանում իր բիզնեսն ու ունեցվածքը։