Սադիո Մանեն կհեռանա «Լիվերպուլից», եթե առաջարկ ստանա «Ռեալից» կամ «Բարսելոնայից»
Անգլիական «Լիվերպուլի» եւ Աֆրիկայի գավաթակիր Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեն դիտարկում է Իսպանիա տեղափոխվելու տարբերակներ։ Նա կհեռանա գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմից, եթե առաջարկներ ստանա Մադրիդի «Ռեալից» կամ «Բարսելոնայից», հաղորդում է Goal.com-ը։
Մանեն մանկուց երազանք ունի խաղալ այդ ակումբներից մեկում։ Նա իր գործակալներին խնդրել է աշխատել այդ ուղղությամբ։
29-ամյա Մանեի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ «Լիվերպուլում» տրամադրված չեն երկարաձգել նրա պայմանագիրը։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մանեն մասնակցել է 20 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։