Բայդենն ու Մակրոնը քննարկել են Ռուսաստան և Ուկրաինա Մակրոնի կատարած այցի արդյունքները
ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնը քննարկել են Ռուսաստան եւ Ուկրաինա Ֆրանսիայի նախագահի կատարած այցի արդյունքները։
Ինչպես հայտնում է Սպիտակ տունը, «զրուցակիցները քննարկել են շարունակվող դիվանագիտական ջանքերը, ինչպես նաեւ դաշնակիցների եւ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձեռնարկվող ջանքերը՝ ի պատասխան Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից շարունակվող ռազմական ուժի ավելացման»։