Վայրի եղջերուների մոտ «օմիկրոնի» հետքեր են հայտնաբերվել
Ֆիլադելֆիա նահանգում գտնվող Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները վայրի եղջերուների մոտ հակամարմիններ են հայտնաբերել կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեմ։ Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է bioRxiv-ում։
Հետազոտողները պատահականության սկզբունքով փորձարկել են 131 սպիտակապոչ եղջերուի Սթեյթեն Այլենդ շրջանում։ Նմուշների ստուգման արդյունքներով 19 կենդանու մոտ հայտնաբերվել են կորոնավիրուսի դեմ հակամարմիններ, իսկ գենոմի սեքվենավորումը ցույց է տվել, որ նրանցից մի քանիսը վարակված են եղել օմիկրոն շտամով։
Գիտնականները մտավախություն ունեն, որ այս իրավիճակը կարող է հանգեցնել կենդանիների շրջանում կորոնավիրուսի հետագա մուտացիայի եւ մարդուն փոխանցմանը։ «Մեր տեղեկությունները ցույց են տալիս, որ օմիկրոնը կարող է վարակել սպիտակապոչ եղջերուներին։ Անհրաժեշտ է համընդհանուր ուսումնասիրություն՝ վարակված կենդանատեսակներին հետազոտելու եւ վիրուսի էկոլոգիական տարածումը որոշելու, ինչպես նաեւ մարդու փոխանցումը գնահատելու համար»,- ասվում է հետազոտության մեջ։
Հետազոտությունն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերի 12-ից 2022 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում, երբ երկրում գրանցվել է օմիկրոն շտամի տարածման պատճառով կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճ։