Ուեսթը ցանկանում է վերամիավորվել Քարդաշյանի հետ
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, ով հանդիպում է դերասանուհի Ջուլիա Ֆոքսի հետ, աղոթել է Աստծուն իր կնոջ՝ Քիմ Քարդաշյանի և իրենց ընդհանուր երեխաների հետ վերամիավորվելու համար։ Հիփ-հոփ արտիստի Instagram-ի էջին աղերսական գրառում է հայտնվել, որը հետագայում ջնջվել է, գրում է Daily Mail-ը։
«Տե՛ր, խնդրում եմ վերամիավորի՛ր մեր ընտանիքը»,- գրել է Ուեսթը Vogue-ի համար Քարդաշյանի լուսանկարներին կից։
Նշվում է, որ Ուեսթը հրաժարվում է ստորագրել Քարդաշյանի ներկայացրած ամուսնալուծության փաստաթղթերը։ Միևնույն ժամանակ, 2022 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ ռեփերը սկսել է հանդիպել դերասանուհի Ջուլիա Ֆոքսի հետ։ Ավելի ուշ Ֆոքսը խոստովանել է, որ օգտագործել է հերոին և մի քանի թմրամիջոցների գերդոզավորում է ունեցել, ինչպես նաև աշխատել է որպես դոմինանտրիքս Նյու Յորքի BDSM սրահներից մեկում: