Թուրքերն աղքատանում են գնաճի պատճառով
Թուրքիայում ահռելի գնաճը հանգեցնում է բնակչության աղքատացմանը, նշում են հասարակական կազմակերպությունները։
Հունվարի կոմունալ վճարումները գրեթե կրկնակի են եղել դեկտեմբերի համեմատ, չնայած այն հանգամանքին, որ շատ աղքատ ընտանիքներ վաղուց կրճատել են գազի և էլեկտրաէներգիայի սպառումը, գրում է Euronews-ը:
Անցյալ շաբաթ հրապարակվեցին պաշտոնական տվյալները. հունվարին տարեկան գնաճը գերազանցել է 48%-ը, դա առավելագույնն է վերջին 20 տարվա ընթացքում։ Ըստ այդմ՝ թուրքական լիրան կրկնակի արժեզրկվել է, թանկանում են նաև սննդամթերքն ու ապրանքները։
Երկրի իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում համբերատար լինել՝ ստեղծված իրավիճակն անվանելով տնտեսական անցում: Թուրքիայի կենտրոնական բանկը նվազեցնում է տոկոսադրույքները՝ աճը վերականգնելու և արդյունաբերությունը խթանելու համար։ Տնտեսագետները, հակառակը՝ կոչ են անում ավելացնել այն՝ գնաճը դանդաղեցնելու համար, սակայն նախագահ Էրդողանը կտրականապես դեմ է՝ ասելով, որ չի պատրաստվում տրվել Արժույթի միջազգային հիմնադրամի ողորմածությանը։