Tesla-ն մոտ 27 000 էլեկտրամեքենա է հետ կանչում՝ դիմապակու տաքացման հետ կապված խնդրի պատճառով
Ամերիկյան էլեկտրամեքենաներ արտադրող Tesla ընկերությունը 26 681 ավտոմեքենա է հետ կանչում ԱՄՆ-ում՝ ծրագրային ապահովման խափանման պատճառով, որը կարող է հանգեցնել դիմապակու ջեռուցման հետ կապված խնդիրների:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ ճանապարհային երթևեկության ազգային վարչությանը:
Նշվում է, որ տվյալ շարքի մեջ ընդգրկված են 2021 և 2022 թվականի արտադրության Model 3, Model S, Model X մեքենաները, ինչպես նաև 2020-2022-ի արտադրության Model Y-ը:
Ընկերությունից հայտնել են, որ հաճախորդները բողոքել են տաքացման արդյունավետության նվազումից շատ ցուրտ եղանակային պայմանաներում: