Լիտվան երկրում մշտական զորքեր տեղակայելու խնդրանքով կդիմի ԱՄՆ-ին
Լիտվան ԱՄՆ-ին կխնդրի մշտական զորքեր տեղակայել երկրում՝ անվտանգության մակարդակը բարձրացնելու համար, հայտնում է Reuters-ը։
«Իհարկե, մենք կբանակցենք ԱՄՆ-ի հետ՝ Լիտվայում ամերիկյան ռոտացիոն ուժերի մշտական ներկայությունն ապահովելու համար»,- մամուլի ասուլիսում ասել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։ «Սա կլիներ անվտանգության եւ զսպման լավագույն խթան, որը ՆԱՏՕ-ն կարող է տրամադրել ոչ միայն Լիտվային, այլեւ ողջ տարածաշրջանին»,- ասել է Նաուսեդան: