Պարզվել է, որ Քանյե Ուեսթի սիրելին թմրամոլ է
Ամերիկացի դերասանուհի Ջուլիա Ֆոքսը, ով հանդիսանում է ռեփեր Քանյե Ուեսթի նոր ընկերուհին, խոստովանել է, որ թմրամոլ է և խոսել դոմինատրիքսի աշխատանքի մասին։ Աստղն իր անցյալի մասին պատմել է Call Her Daddy փոդքաստում, հայտնում է Fox News-ը։
Ըստ 32-ամյա սրտիստի` ինքը դոմինատրիքսի աշխատանք է գտել Craigslist կայքում, երբ փողի խիստ կարիք ուներ: Ֆոքսը չէր ցանկանում սեքսով զբաղվել անծանոթ մարդկանց հետ, բայց BDSM-ի աշխատանքը չէր ներառում մերկանալ կամ սեռական հարաբերություն, ինչպես նաև խոստանում էր օրական մինչև հազար դոլար եկամուտ:
«Ես հանդիպեցի վայրի արտաքինով սպիտակամորթ տղամարդու՝ երկար վերարկուով: Նա առաջարկեց ինձ անմիջապես մտածել սադիստական BDSM ֆանտազիա: Ես դա արեցի, և նրան դուր եկավ: Նա ինձ անմիջապես աշխատանքի ընդունեց։ Աշխատանքն ինձ համար շատ հեշտ էր»,- ասել է Ֆոքսը։ Նա գերիշխող լինելը համեմատեց ստրիպտիզ ակումբում աշխատելու հետ՝ բացատրելով, որ կարող էր հաճախորդներին ստիպել համբուրել իր ոտքերը կամ ներքնազգեստով նստել դեմքին, բայց երբեք թույլ չտալ, որ դիպչեն իր հեշտոցին:
Նրա մասնագիտական գործունեության վայրը Նյու Յորքի շենքերից մեկի նկուղում է եղել։ «Մանհեթենում և Նյու Յորքի այլ մասերում կան բավականաչափ նման հաստատություններ, և դրանք օրինական են: Իջնում ես նկուղ, այնտեղ տարբեր սենյակներ են։ Կա բուժքույր կամ բժիշկ խաղալու համար նախատեսված բուժսենյակ, կա խոշտանգման սենյակ, կա հանդերձարան, դասասենյակ։ Այս ամենը դերային խաղ է, դա նման է դերասանական գործունեությանը: Մարդիկ հարցնում են, թե ինչպես սկսվեց իմ դերասանական կարիերան՝ պարզապես նկուղից, քանի որ ես ստիպված էի օրական շատ անգամ իմպրովիզներ անել », - ասել է Ֆոքսը:
Դերասանուհին նաեւ խոստովանել է, որ թմրամոլ է։ Նա առաջին անգամ սկսել է հերոին օգտագործել դպրոցում։ Նա հրաժարվել է դեղամիջոցից այն բանից հետո, երբ իր մտերիմ ընկերը 2019 թվականին չափից մեծ դոզա է ընդունել: Ֆոքսը հայտարարել է, որ ինքն էլ է բազմիցս չափից մեծ դոզա ընդունել։ «Վերջինը՝ ամենավատը, եղավ իմ ծննդյան խնջույքին, շատ տխուր էր, քանի որ քույրս այնտեղ էր և ոչինչ չօգտագործեց, և ամբողջ խնջույքը փչացավ։ Ես բառացիորեն փլուզվեցի բոլորի աչքի առաջ»,- ասել է նա: